Կարող է ես մտահոգություն եմ բերում, երբ ցուցանակ չտեղադրելու համար տուգանում ես մի քանի տասնյակ հազարով.Մինասյան
«Նախագծով մեծածավալ փոփոխություններ են կատարվում՝ շուրջ 100-ի հասնող՝ թե՛ հոդվածների, թե առանձին հոդվծի սանկցիաների մասով»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը:
Մինչ այդ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինասյանը հայտնեց, թե կարևոր է, որ բոլոր ոլորտային սուբյեկտները ներգրավվեն այդ փոփոխությունների մեջ, իսկ ամենակարևորը՝ հանրությունը տեղյակ լինի դրանցից, քանի որ փոփոխությունների մեծ մասը մտահոգությոնների տեղիք կարող է տալ:
«Եթե դուք կրկնապատկում եք տուգանքը և դրա հիմնավորումների մասին հանրությունը չի լսում, ընկալում, ապա հետո բացասական վերաբերմունք է ցույց տալու այս օրենսդրական փոփոխությանը»,-ասաց Մինասյանը՝ արձանագրելով, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ են ընկնում առաջարկվող փոփոխությունների ներքո՝ հավելելով. «Առևտրի և ծառայությունների հսկայական փոփոխություններ են: Հիմա եթե վերցնենք այս փոփոխությունները գնանք խանութներ, հանրային սննդի այլ օբյեկտներ մտնենք ու հարցնենք, թե ինչ կարծիք ունեն իրենք պառլամենտի մասին, չե՞ն ասի՝ բա մի հատ նախապես ասեք, նոր ընդունեք, մի հատ քննարկում արեք, կարող է ես մտահոգություն եմ բերում, երբ ցուցանակ չտեղադրելու համար տուգանում ես մի քանի տասնյակ հազարով»:
Պետրոս Մարտիրոսյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով, որ տուգանքներն բարձրացվել են այն դեպքերում, երբ պարզվել է, որ դրանք այնքան ցածր են, որ տնտեսվարողին ձեռնտու է տուգանքը մուծել, քան իր մոտ եղած խախտումը վերացնել:
Տեսչական մարմնի ղեկավարը և հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները չհամաձայնեցին հարցը հետաձգելու առաջարկի հետ՝ պնդելով թե առաջինից երկրորդ ընթերցում կկազմակերպեն քննարկումները:
Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց, թե այդ ժամանակահատվածում գործնականում հնարավոր չէ պատշաճ մակարդակով քննարկում ծավալել, սակայն հանձնաժողովի իշխանական պատգամավորների կողմ ձայներով նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
- «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը չեն վավերացրել միայն Հայաստանը և Ադրբեջանը.Փոխնախարար
- Ռիսկ կա, որ նախագծով բնակարաններն ավելի նվազ հասանելի կդառնան ինչ-որ թվով քաղաքացիների համար. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա