Նիկոլը ուզի- չուզի, իշխանափոխություն լինելու է. Արտակ Զաքարյան
«Տարբեր հաշվարկներով, Հայաստանի քաղաքացիների միջինը 95 տոկոսը կտրականապես դեմ է, որևէ կերպ չի պատկերացնում, ընդունում, որ Արցախը կարղ է դիտարկվել Ադրբեջանի կազմում», - «Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց, որ սա հենց այն բազային արժեքն է, հենքն է, որի վրա պետք է հայտարարել, որ նիկոլիզմը պարտված է և այն քաղաքականությունը, որ հիմա վարվում է Արցախի առնչությամբ, հակահայկական, ապազգային, հայ ժողովրդի պատկերացումներին հակասող քաղաքականություն է, այսինքն «Նիկոլը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը»։
Ա. Զաքարյանը նշեց, որ քաղաքական իշխանությունն այս օրերին ինչո՞վ է զբաղվում, բացի Արցախը հանձնելուց և ոչինչ չանելուց։
«Արայիկ Հարությունյանը հոգնե՞լ էր Արցախի նախագահ աշխատելուց։ Իհարկե, ոչ։ Եթե հնարավորություն ունենար, անելիք ունենար, հաստատ կշարունակեր, կաշխատեր, հատկապես, որ այսօր ոչ մեկին ձեռք չի տալիս նոր ընտրություններ և այլն։ Բայց դա լուծում է, Արցախը հասկացավ, որ ուրիշ լուծում չկա, դա է լուծումը, Արայիկ Հարությունյանը տվեց հրաժարական։
Նույնը Հայաստանում է լինելու Նիկոլը ուզի- չուզի, նիկոլականները ուզեն-չուզեն, ՔՊ-ն մեծամասնություն է պառլամենտում, փոքրամասություն է հասարակության մեջ, արդեն էական չէ, դրանք երկրորդական, երրորդական հարցեր են, ոչ ստանդարտ իրավիճակում ենք մենք ապրում և այդ իրավիճակում իշխանափոխությունը տվյալ պարագայում լուծում է, որից հետո արտաքին, ներքին քաղաքականության առումով կան բազմաթիվ հնարավորություններ։
Այդ հնարավորությունները, եթե Նիկոլը նույնիսկ վաղը սկսի կիրառել, չի ստացվելու իր մոտ»,- ասաց քաղաքական գործիչը։
Ա. Զաքարյանի խոսքով, հասարակության 95 և ավելի տոկոսը, որն ասում է՝ դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ տարբերակի, հենց ասում է, որ դեմ է Նիկոլ Փաշինյանին։
«Հիմա մնում է դա քաղաքական առումով ռեալիզացնել»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտա Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը որոշել է Արցախում որոշակի փոփոխությունների ենթարկել իր մարտավարությունը. Հայկ Նահապետյան
- Գլոբալ մեծ ցնցումների մեջ ենք, իսկ մեր «նավապետը» չի կարողանում ճիշտ լուծումներ գտնել. Սուրեն Սարգսյան