Էրդողան.Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար պետք է մեղմացնի իր դիրքորոշումը
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։
«Մենք վճռական ենք շարունակելու ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար: Մենք նախկինում հանդես ենք եկել որպես հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների ընդունող երկիր: Ինչպես նախկինում, այսօր էլ մենք պատրաստ ենք անել հնարավորը այս հարցում, գործել և հանդես գալ որպես միջնորդ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավորությունը կախված է Կիևի դիրքորոշումից։ «Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար, անշուշտ, պետք է մեղմացնի իր դիրքորոշումը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Խիստ նախնական տպավորությամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպումն այնքան էլ արդյունավետ չի անցել․ Պետրոսյան
- Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է մեկուկես ժամ
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան