Թուրքիան մտադիր է իր միջնորդությունն առաջարկել Ուկրաինայի հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի իր պատրաստակամությունը՝ միջնորդ դառնալու ուկրաինական կարգավորման հարցում, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին
«Նախագահ Էրդողանը կընդգծի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և կհայտարարի, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել և ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների կազմակերպմանը՝ պատերազմի կողմերի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», - ասվում է հրապարակման մեջ:
Նշում է նաև, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումից առաջ «հույս կա, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին»։
Պուտինն ու Էրդողանն այսօր կեսօրին կհանդիպեն Սոչիում։ Սա կլինի նրանց առաջին անձնական հանդիպումը գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո ։ Նախագահները կքննարկեն Սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: