Կարեն Վրթանեսյան. Արցախում հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ընդամենը մի քանի օր է, ինչ Արայիկ Հարությունյանին հնարավոր եղավ Արցախի նախագահի աթոռից պոկել և, օ՜, հրաշք, Արցախում այսօրվանից հացի կտրոններ են մտցվելու։
9 ամսից ավելի պաշարված Արցախում ՎԵՐՋԱՊԵՍ հացի կտրոններ են մտցնում։
Զուտ պետնախարարի պաշտոնում հիմա մարդ է, ով չի վերաբերվում իր հայրենիքին «Մի հատ էլ վերջին անգամ թալանեմ, նոր գնամ» տրամաբանությամբ։
Ուղղակի մտածե՛ք, թե ինչքան ավելի մեծ կլիներ Արցախի ամրության պաշարը, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում մի նորմալ մարդ գար իշխանության։
Ինչքան ավելի մեծ կլիներ Հայաստանի ամրության պաշարը, եթե 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլը հեռանար։
Ինչևէ, Արցախում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված, քանի որ հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»»։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
- Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
- Ինչպես են արձագանքում Արայիկ Հարությունյանի հրաժարականի խոստումին ֆեյսբուքում
- Տիգրան Աբրահամյան. Արցախում հիմնական դերակատարների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարտադրանք չի եղել
- Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է Գուրգեն Ներսիսյանին, վաղը կներկայացնի իր հրաժարականի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին