ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի անձնակազմը ԳԴՀ-ում մասնկցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։
Զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ:
ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։
Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։
Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը։
Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` թիրախավորելով գյուղաշխատանքներ կատարող կոմբայնը. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր. Արցախի ՊՆ