ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե»-ի ստորագրությունների ստուգման գործընթացը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ ԿԸՀ-ից հայտնում են, ո նախաձեռնության լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գործընթացին։
Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։
Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։
Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Լուսանկարներն արված են օգոստոսի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվեն» ԿԸՀ հանձնեց հավաքված 58 հազար ստորագրությունները. «Մենք կռվում ենք հրեշավոր թշնամու դեմ»
- Օգոստոսի 31-ին «Հայաքվեն» ստորագրությունները կհանձնի ԿԸՀ
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին