Ղազարյան. Հիմնավոր է դառնում այն վարկածը, համաձայն որի Երևանի քաղաքապետի ընտրության իրավունքը յուրացվել է
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` քննության առարկա դարձնելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա ցուցակով առաջադրված թեկնածուների նախընտրական շրջանում արձանագրված ապօրինությունները, պահանջելու համար` չեղյալ ճանաչել այդ ապօրինի կազմավորման թեկնածության գրանցումը։
Մասնավորապես, ապօրինի և թույլատրելի սահմանաչափի անցնող դրամահավաքը, պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման բազմաթիվ փաստերը և այլն։
Գնալով առավել հիմնավոր է դառնում այն վարկածը, համաձայն որի Երևանի քաղաքապետի ընտրության իրավունքը յուրացվել է, երևանցիների փոխարեն իրենց քաղաքային իշխանություններին, դեռ մեկ տարի առաջ, ընտրել է կիսագրագետ և անդաստիարակ մի իջևանցի, իսկ մյուսների խնդիրն է ընդամենը «ժողովրդավարական» պատրանքի ստեղծումը` ապօրինի իշխանազավթումը քողարկելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին