Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է մեկուկես ժամ
Սոչիում ավարտվել են լայն ձևաչափով ռուս-թուրքական բանակցությունները նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, որոնք տևել են մեկուկես ժամ, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Նշվում է, որ հանդիպման ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան էր։
Բացելով հանդիպումը՝ Պուտինն ասել է, որ առաջնորդները չեն անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը և նշել, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների համար։
Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս երկրները կավարտեն Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները՝ էներգետիկ իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար:
Իր հերթին Էրդողանն ասել է, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» շուրջ բանակցությունները նշանակալից կդառնան աշխարհի և աֆրիկյան երկրների համար։
Նշվում է նաև, որ սպասվում է նրանց հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
- Ղազինյան. Պուտին - Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ
- Էրդողանի և Պուտինի միջև բանակցությունները կանցնեն Սեպտեմբերի 4-ին Սոչիում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան