11:38 04/09/2023

Խաղամոլությամբ, թմրամոլությամբ և վիրտուալ սեքսով պայմանավորված սեռական խանգարումները շատացել են․ Սեքսոպաթոլոգ

Սեպտեմբերի 4-ին նշնվում է Սեռական առողջության համաշխարհային օրն է: Հայաստանցիների մոտ առավել հաճախ պատահող սեռական խնդիրների մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։

Panorama.am-Ներկայացրեք, խնդրում եմ, օրվա խորհուրդը, այն  նշելու անհրաժեշտությունը։
Վրեժ Շահրամանյան-Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։ Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք և վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքից։ Եվ վերջապես, սեռապես առողջ մարդը ներդաշնակ է, ունի կայուն ներաշխարհ։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորությունը կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ և տեղեկացված:

Panorama.am-Վերջին տարիներին ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին։ Արդյունը նկատելի՞ է։ 
Վրեժ Շահրամանյան-Հայաստանում սեքսուալ կուլտուրան աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեռական կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, որը բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:

Panorama.am-Ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում սեքսոպաթոլոգին:
Վրեժ Շահրամանյան- Տղամարդիկ առավել հաճախ դիմում են հետևյալ սեռական խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում (սեռական հարաբերության տևողության խնդիրներ),  սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք հիմնականում դիմում են հետևյալ խնդիրներով՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ (վախ հարաբերությունից), սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն և այլն:

Ցավոք, վերջին տարիներին շատացել են այն պացիենտները, որոնց սեռական խանգարումները պայմանավորված են խաղամոլությամբ, թմրամոլությամբ և վիրտուալ սեքսից կախվածությամբ։ 

Panorama.am-Եթե  չափահաս մարդը տարբեր պատճառներով չունի սեռական կյանք, որո՞նք կարող են լինել դրա հետևանքերը։
Վրեժ Շահրամանյան-Որպես կանոն, սեռական կյանքի բացակայությունը, ուշ ամուսնությունը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Կանոնավոր սեռական կյանք չվարող կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնային, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, հիստերիկ երևույթների դրսևորում, վագինիզմ` հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ։ Նման դեպքեր են արձանագրվում նաև սեռական կյանքի մասին սխալ տեղեկատվության արդյունքում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, նյարդային, բռնկվող, զգալի փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Զարգանում է նևրոզ։ Չէ՞ որ սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաև «վստահելի շփման» խորհրդանիշ է մեկ այլ մարդու հետ:
Երբ նման հարաբերություն չկա, կինը սկսում է աշխարհն ընկալել սխեմատիկորեն՝ անցկացնելով այն իր որոշ սկզբունքների  պրիզմայի միջով, դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա ոչ մի կապ չի ունենում անձնական, ինտիմ կյանքի հետ, այլ տարածվում է  մարդկային հարաբերությունների վրա ընդհանրապես:  Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեռական կյանքը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաև դրանից:

Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ ճաշակելու հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք ունեն: Այդպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում: Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեռական խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է հազվադեպ կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է, և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:

Panorama.am-Այսօր հայ երիտասարդը որքանո՞վ է սեռադաստիարակված։
Վրեժ Շահրամանյան-Սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը և հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական  անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին մեր երիտասարդները չեն տիրապետում: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել։ Մինչդեռ սեքսոպաթոլոգին ժամանակին դիմելու պարագայում հնարավոր կլինի շուտ կանխել սեռական խանգարումների և դրանցով պայմանավորված ամուսնալուծությունների դեպքերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}