Գլոբալ մեծ ցնցումների մեջ ենք, իսկ մեր «նավապետը» չի կարողանում ճիշտ լուծումներ գտնել. Սուրեն Սարգսյան
«Գլոբալ մեծ ցնցումների մեջ ենք հայտնվել և, ցավոք սրտի, մեր «նավապետն» իրավիճակին չի կարողանում տիրապետել, ճիշտ լուծումներ գտնել»,- «Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշեց, դիվանագիտության մեջ հնարավորություններ կան, այսինքն ամենածանր իրավիճակում, ամենածանր արտաքին և ներքին քաղաքական ցնցումների պայմաններում միշտ լուծումներ գտնել հնարավոր է, բայց լուծումներ գտնողներն, իրականացնողները պետք է համապատասխան կարողություններ, գիտելիք, փորձ ունենան, ինչը, բնականաբար, մեր մասին չէ։
«Այսինքն, այս իշխանության հետ նման հույս կապել պետք չէ, քանի որ արդեն տեսնել ենք, թե այդ կարողությունների բացակությունը մեզ ուր է տարել»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետի խոսքով, Արևմուտքը, բնականաբար, այս տարածաշրջանում, այլ տարածաշրջաններում սպասարկում է իր շահերը, իր շահերը պետք է առաջ մղի։
«Բնականաբար, Ռուսաստանն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի փորձի տարածաշրջանում մնալ եթե ոչ սառեցված կոնֆլիկտների, ապա այլ ձևերով»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա