Վահան Քերոբյանը նոր մամուլի քարտուղար ունի
Հ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով Նելլի Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԷՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Ավարտել է Մոսկվայի Ֆինանսական և իրավաբանական համալսարանը:
Աշխատել է՝ Կանադական St. Lawrence քոլեջում որպես՝ Ռուսաստան, ԱՊՀ և Եվրոպական տարածաշրջանի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու:
Կանադական՝ Educouturier ընկերության մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու:
Աշխատանքային գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանում որպես՝ Modus Vivendis գործակալության գործադիր տնօրեն:
Որպես անկախ փորձագետ համագործակցել է նաև այլ ընկերությունների հետ՝ Հայաստանում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում:
ՌԴ-ում՝ «Բալթիկա» ֆուտբոլային ակումբ
ՀՀ-ում՝ “WEDO CREATIVE” դիզայն ընկերություն, “XAO TECH” web 3 ծրագրավորման ստարտապ ընկերություն:
ԱՄՆ-ում՝ “Grenada USA Consulting” ընկերություն:
Վարժ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին»,- ասվում է հաղորդագրությունում։