ՔՊ-ն հերքում է փող բաժանելը և պնդում, որ առանջորդվում են միայն «ՔՊ արժեքներով»
ՔՊ նախընտրական շտաբից հերքում են, որ իրենց երթերին մասնակցելու համար փող է բաժանվում։ ՔՊ-ն պնդում է, թե «այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին․․․»։
ՔՊ նախընտրական շտաբի հայտարարությունը ամբողջությամբ՝ իրենց էջում։ Նշենք, որ դատախազությունը սկսել է ուսումնասիրել փող բաժանելու մասին հայտարարությունը։