Մեքսիկայում երեխայի սեռը որոշելու երեկույթի ժամանակ ինքնաթիռ Է կործանվել
Մեքսիկայում երեխայի սեռը որոշելու երեկույթի ժամանակ ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Օդանավը պետք է ցույց տար, թե ով է ծնվելու՝ տղա՞, թե՞ աղջիկ։ Երբ ինքնաթիռը մոտեցել է կալվածքին, որտեղ անցկացվում էր երեկույթը, վարդագույն ծխի ամպ է արձակել՝ ցույց տալով, որ զույգն աղջիկ է ունենալու: Դրանից վայրկյաններ անց ինքնաթիռը սկսել է ընկնել։
Միջոցառման մասնակիցներն անմիջապես զանգահարել են փրկարար ծառայություն։ Րոպեներ անց դեպքի վայր են ժամանել փրկարարները: Ինքնաթիռի օդաչուին ողջ են գտել, սակայն ավելի ուշ նա մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին: