Make love not war. Կարիշոկ Դուլյանի ցուցահանդեսը Թբիլիսիում
Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի էր ծանոթանալ Թբիլիսիում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, Թբիլիսիի Ազգային գրադարանում: Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Կարինե Դուլյանի ոգեշնչման աղբյուրներից մեկը Թիֆլիսն է ու Թիֆլիսի փողոցների, բակերի՝իր ու այլ անձանց հեղինակած լուսանկարները:
«Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է երևանաբնակ նկարչուհի Կարիշոկ (Կարինե) Դուլյանը, որը տարիներ շարոնակ ճարտարապետություն, արվեստ ու քաղաքաշինություն ուսումնասիրելուց ու այս ոլորտում աշխատելուց հետո, կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում վերջնականապես որոշել է՝ «կյանքը մեկն է, պետք է զբաղվել նրանով, ինչ սիրում ես» ու սկսել է նկարել: Երեք տարվա ընթացքում Կարիշոկն արդեն հարյուրավոր նկարներ է հեղինակել ու հասցրել է հինգ անհատական ցուցահանդես ունենալ ԱՄՆ-ում, Երևանում ու Թբիլիսիում: Նա գտնում է, որ Թբիլիսին ու Երևանն իրենց կոլորիտային բակերով նման են իրար, ինչն էլ արտացոլում է իր գործերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան