Արցախում վառելիք չկա, փեսան ձեռքերի վրա է հարսին բարձրացրել դեպի Ս. Հակոբավանք
Այսօր Ս. Հակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։
«Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ ու շենացնել Արցախը»,- նշում են Արցախի թեմից։ Հենց թեմի էջում էլ ներկայացված է տեսանյութ։
Ավելի ուշ հարսանիքից լուսանկարներ է հրապարակել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ գրելով.
«Արմանի և Մարիամի պսակադրություը Սուրբ Հակոբավանքում
03.09.2023»։
Հարակից հրապարակումներ`
- Հարսանիքից՝ Ստեփանակերտի հրապարակ
- Հարսանիք՝ շրջափակված Արցախում
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Հարսանիք՝ շրջափակված Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին