Հայաստանը նոր չէ, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ… Ունենք պատրաստակամություն շարունակել այն. Վահան Կոստանյան
«Հայաստանը նոր չէ, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և՝ տարբեր ձևաչափերով: Ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը»,-այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում։
Փոխնախարարն ասաց, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր չի ստացել, իսկ նման հայտարարություն տարածած Գյունտեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ, պարզապես հասարակական կազմակերպության ղեկավար է, որի անվան մեջ կա «ՆԱՏՕ» բառը:
Նա պատասխանեց նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող հարցին:
«Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին և այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես 2022թ, սեպտեմբերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, մենք այլ՝ ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»,-ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Կոստանյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետները անկեղծ բաց քննարկումներ են ունենում։
Հարակից հրապարակումներ`
- «ՌԴ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում, հակառակ դեպքում իրադարձություններն իր համար կարող են անկանխատեսելի ընթացք բռնեն»
- ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Զախարովային
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
- Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին