Ռուսաստանը որոշել է Արցախում որոշակի փոփոխությունների ենթարկել իր մարտավարությունը. Հայկ Նահապետյան
«Կարծում եմ՝ Արցախի հետ կապված սկսվել է նոր գործընթաց, որի դրսևորումներից մեկն այն է, որ Արցախում փոխվեց խաղաղապահ զորախմբի հրամանատարը, Արայիկ Հարությունյանը գոնե հաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,- «Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Նա կարծում է, որ Ռուսաստանը, քանի որ Հայաստանում իշխող քաղաքական խմբակն իր պարագլխով ձեռքերը լվացել է, քաղաքական որոշոմ է կայացել Արցախում որոշակի փոփոխությունների ենթարկել իր մարտավարությունը՝ հաշվի առնելով նաև նախագահի թեկնածուն ով է։
«Սա շատ կարևոր հանգամանք է. պատերազմող երկրում բիզնեսմենների, մտավորականների, այն էլ եթե դրամաշորթ են, իշխանություն չեն հանձնում կամ վստահում, հանձնում են զինվորականներին կամ անվտանգության ծառայողներին։ Սա նորմալ եմ գնահատում»,- ասաց քաղաքագետը։
Հ.Նահապետյանը նշեց, որ Ադրբեջանը փորձելու է պարբերաբար սադրանքներ իրականացնել Հայաստանի հետ սահմանին։
«Փոքր սադրանքներ, լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը թույլատրված է, բայց ոչ մեծ պատերազմ։ Մեծ պատերազմը տարածաշրջանն է պայթեցնելու և այդ մասով Ադրբեջանն իր ղեկավարով չի կարող որոշում կայացնել, ուժային կենտրոններում են նման որոշում կայացվում»,- ասաց նա։
Հ. Նահապետյանը նաև նշեց, որ ամբողջովին պատերազմի դեպքում Փաշինյանը Հայաստանին անպատրաստ է թողնում. «Եթե վաղը լրջագույն պատերազմական գործողություն լինի, Փաշինյանն արդարանալու է՝ ինք ի՞նչ մեղավոր է, այդ կորուստները եղան, որովհետև բանակը լավ չկռվեց, մինչդեռ նա այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել»,- նշեց Հայկ Նահապետյանը։