ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ-ի ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներն օգտագործելու պլանների մասին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարբերակ է փնտրում Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ ուղարկելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։
Նշվում է, որ անցյալ տարվա փետրվարի վերջից ամբողջ աշխարհում ԱՄՆ-ը կալանք է դրել ռուսական ակտիվների վրա՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ։ «Մենք ձգտում ենք Կոնգրեսից թույլտվություն ստանալ՝ այդ միջոցներն օգտագործելու ի շահ Ուկրաինայի ժողովրդի»,- ասել է ԱՄՆ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Լիզա Մոնակոն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության հարցերով օգնականները հայտնել էին, որ ռուսական ակտիվները, որոնք գտնվում են իրենց երկրների իրավասության ներքո, կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը «չի վճարել Ուկրաինային հասցված վնասի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին