Անկարայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչի մի մասն ընկել է ավտոկայանատեղի վրա
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է ավտոկայանատեղի վրա, արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են այդ երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։
«Անկարայի երկնքում թռիչքի ժամանակ մեր երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության F-4 կործանիչի մի մասը, անհայտ պատճառներով, ընկել է բաց ավտոկայանատեղի վրա»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Նախարարությունը պարզաբանում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էսքիշեհիրում։
«Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում
- Անկարայում հույս ունեն, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կկայանա Թուրքիայում
- Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և դրա տեսանկարահանման դրդապատճառները