Թուրքիայում միայն օգոստոսին 29 կին է սպանվել
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2023-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ այդ, Թուրքիայում 2023 թվականի օգոստոսի ընթացքում 29 կին է սպանվել, որոնցից 21-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում։
Կանանց սպանելու պատրվակները տարբեր են․ կանանցից 8-ը ցանկացել է ամուսնալուծվել, մեկը հեռակառավարման վահանակի համար է կռիվ արել, մյուսը ատել է։
Ըստ հրապարակված տվյալների՝ 29 սպանություններից 18-ը դեռևս մնում են չբացահայտված: