Ինչո՞ւ ցանկալի չէ ասֆալտապատել Ծիծեռնակաբերդի ճեմուղին․ Քրիստինա Վարդանյանի դիտարկումները
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀԱՈԿ նախկին տնօրեն Քրիստինա Վարդանյանը, որը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է Հայկ Մարությանի գլխավորած Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակով, գրում է.
«Ինչո՞ւ ցանկալի չէ ճեմուղին ասֆալտապատել՝
- Շրջակա միջավայրի համար վնասակար գոլորշիներ.
Ասֆալտը պարունակում է մինչև 60% բիտում, որը նավթի վերամշակման կողմնակի արտադրանք է: Երբ այն տաքանում է, սկսում են արտանետվել ‼️քաղցկեղածին նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջության համար։ Սա հուշում է, որ ամռանը, ուղղակի վտանգավոր է ասֆալտապատ տարածքի մոտ գտնվելը։
-Ջերմության կլանում. Սև ասֆալտը կլանում է ‼️ջերմությունը զգալիորեն ավել, քան մոխրագույն բետոնե սալիկները։
- փխրունություն.
Ասֆալտի ծառայության ժամկետը ‼️զգալիորեն զիջում է այլ տեսակի ծածկույթներին, մասնավորապես սալահատակներին: Ժամանակի ընթացքում, արևի ճառագայթների ազդեցության, ջերմաստիճանի փոփոխությունների, տեղումների, ասֆալտին ճաքեր և այլ փոփոխություններ են առաջանում՝ տեղում ստեղծելով անհարմարություններ և փչացնելով տեսքը:
-Ասֆալտը անջրաթափանց է.
Ասֆալտը թույլ չի տալիս, որ ջուրն անցնի ստորին շերտեր, ինչի արդյունքում այն կուտակվում է մակերեսին՝ տեղումներից հետո ‼️ջրի հոսք կամ ‼️ջրի կուտակումներ են առաջանալու։
- Արտաքին տեսք.
Բազմազանություն չունի, քանզի կարող է լինել միայն մեկ գույնի։
- Խնդրահարույց է վերանորոգման համար: Եթե ասֆալտի մակերեսը վնասվում է, միայն այդ հատվածը կարող է փոխարինվել, սակայն տեսանելի հետքը կմնա վերանորոգված հատվածում: Եթե անհրաժեշտ լինի հողային աշխատանքներ իրականացնել, ապա անհրաժեշտ կլինի ասֆալտն ամբողջությամբ փոխարինել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան