Մեծամոր հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումները
Մեծամոր հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումները, այս պահին իրականացվում է տարածքի մաքրման աշխատանքները:«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից նշում են, որ առաջին հայացքից ոչինչ չասող այս տարածքում ըստ գեոռադարով ուսումնասիրության՝ 30 մետր տրամագծով դամբարան կա։
Հնագետները վստահ են արժեքավոր նյութեր են ունենալու:
Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակ)։
«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումները կշարունակվեն մոտ մեկ ամիս:
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորի քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական ժամանակների եզակի շինություն
- «Մեծամոր» հնավայրում հայտնաբերել են բացառիկ գտածոներ