Սպերցյան. Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ կարևոր է
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի կազմում կայանալիք հանդիպումները:
«Championat.com»-ի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ հավաքականում երկու շատ դժվար խաղ է սպասվում։
«Մեզ երեք միավոր է պետք Թուրքիային հասնելու համար։ Մեզ համար այս հանդիպումը շատ կարևոր է և շատ բան է նշանակում։ Պետք է արագ միանանք խաղին»,- ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կխաղա Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին՝ Խորվաթիայի հետ: Այս պահին Հայաստանը D խմբում վեց միավորով երկրորդ տեղում է՝ մրցաշարային աղյուսակում զիջելով միայն թուրքերին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան