Շրջափակված Ստեփանակերտ. Կես հաց՝ մեկ անձին
Ստեփանակերտում մեկնարկել է հացի համար կտրոնների տրամադրման գործընթացը: Այդ նպատակով սպասարկման կետեր են բացվել մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ հասցեներում: Մեկ անձը մեկ օրվա համար կտրոնով կկարողանա գնել մոտ 200 գրամ հաց: Ըստ տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ կտրոններով հացի վաճառքը կսկսվի վաղվանից. իհարկե, նրանց համար, ովքեր կհասցնեն կտրոն ստանալ:
«Ստեփանակետում կա ալյուրի, հետևաբար հացի խնդիր, ինչից ելնելով որոշում է կայացվել սեպտեմբերի 5-ից հացի վաճառքը կազմակերպել բացառապես կտորնների միջոցով»,-Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
Նա նշում է, որ կտրոնային համակարգը կբացառի նույն անձին կամ ընտանիքին հացի կրկնակի վաճառքը, ինչն էլ կազդի հերթերի քանակի վրա։
Հացի կտրոնը տրամարդվում է 8 օրվա համար։ Մեկ շնչի հաշվով հաշվարկը կատարված է կես հացի՝ մոտ 200 գրամի չափաբաժնով։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ
- Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր
- Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանի առաջարկը
- «Ասում եմ՝ գոնե կես հաց տվեք, տանեմ, երեխաներս մի կտոր ուտեն, քնեն», իսկ Սիսիանում փառատոն է
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Հացի խնդիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին