Քաղաքական 16:18 04/09/2023 Հայաստան

Քաղտեխնոլոգ. Հայասատանին ՆԱՏՕ հրավիրելու հայտարարությունն ավելի շատ Ռուսաստանի դեմ է ուղղված

Ավստրիացի գործիչ Գյունտեր Ֆելինգերն այսօր գրառմամբ դիմել է Հայաստանին՝ կոչ անելով մտնել Հյուսիսատլանտային դաշինք։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին Panorama.am-ը  խնդրեց մեկնաբանել՝ ի՞նչ է սա նշանակում, որո՞նք են հայտարարության պատճառները։

Արմեն Բադալյան-Սա պատասխանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթ օրը իտալական  La Repubblica թերթին տված հարցազրույցի, որտեղ  նա մասնավորապես հայտարարել է.
«Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է»։

Panorama.am-Այսինքն, Արևմուտքն օգտվո՞ւմ է հարմար առիթից։
Արմեն Բադալյան-Ոչ թե օգտվում են առիթից, այլ իրականացնում են այն քաղաքականությունը, ինչի համար 2018 թվականին այս ուժերին բերել են իշխանության։ Իսկ այս իշխանությանը բերել են երեք խնդիր լուծելու համար՝

առաջին, Արցախն Ադրբեջանի կազմում լինելու առանց ռուս խաղաղապահների երաշխիքների, ինչը հիմա փորձում են անել,

երկրորդ, Հայաստանում ստեղծել հակառուսական տրամադրությունների աճ, որի հետևանքը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների գրեթե զրոյացումն է, ինչն այս պահին առկա է։ Գիտենք, որ Բելառուսում այս պահին տեղի են ունենում ՀԱՊԿ-ի զորավարժություններ, որին Հայաստանը չի մասնակցում, սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս ռուսական ռազամքաղաքական բլոկից,

երրորդը՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է։

Ահա ՆԱՏՕ-ի պաշտոնյայի այդ հայտարարությունը երկրորդ կետի հաջորդ փուլն է, որ հրավիրում են ՆԱՏՕ։ Իհարկե, սա չի նշանակում, որ վաղը Հայաստանին ՆԱՏՕ են կանչելու, քանի որ Վրաստանն ու Ուկրաինան արդեն տասը տարի դիմում են, բայց նրանց այդպես էլ չեն ընդունում, այնպես չէ, որ Հայաստանին հրավիրեցին ՆԱՏՕ, վաղն ընդունելու են։ Ուղղակի սա հաջորդ հոգեբանական, քաղաքական քայլն է այդ վեկտորն իրականություն դարձնելու։ Կրկնում եմ, նրանք չեն օգտվում առիթից, իրականացնում են այն, ինչի համար բերել են այս իշխանություններին։ Սա էական տարբերություն է։ Հայաստանի իշխանությունը միտումնավոր, կանխամտածված այդ գիծն է առաջ տանում, որի հերթական փուլն է՝ այն է Ռուսաստանի հետ անվտանգությունը կապելը համարում է ռազմավարական սխալ։ 

Panorama.am-Դուք նշեցիք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը։ Կարելի՞ է ասել, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի այդ հայտարարությունն ավելի շատ Ռուսաստանի դեմ է, քան հօգուտ Հայաստանի։
Արմեն Բադալյան-Այո, այս հայտարարությունն ավելի շատ Ռուսաստանի դեմ է ուղղված, քան ի աջակցություն Հայաստանի։ Եթե Հայաստանին աջակցելու նպատակ ունենային, վաղուց պատժամիջոցներ կիրառած կլինեին ու կստիպեին Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը։
Բայց տեսնում ենք, որ նրանք հայտարարություններից բացի որևէ քայլ, որը բխի Արցախի ժողովրդի շահերից, չեն անում, բայց որը բխում է  իրենց շահերից, դա անում են։ Մասնավորապես, Լաչինի միջանցքի հարցը քննարկման առարկա են դարձնում ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում։ Այիսնքն, այն հարցերը, որոնք կարելի է օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար, քննարկման առարկա դարձնում են։ Այո, այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի դեմ, քան Հայաստանին օգնելու, որովհետև ոչ ոք Հայաստանին ՆԱՏՕ չի ընդունելու։

Panorama.am-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն իշխանության, ընդդիմության, փորձագիտական շրջանակների արձագանքները։
Արմեն Բադալյան-Ես գուշակություններ անել չեմ կարող։ Մի բան հստակ է, հասարակական դաշտը, ովքեր հակառուսական կամ սորոսական ուղղություն ունեն, կողջունեն, մյուսները՝ ոչ։

Panorama.am-Սորոսի հիմնադրամի հետ տարիներ շարունակ աշխատած մի քանի քաղաքացիներ այսօր հայտարարություն են տարածել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով դադարեցնել ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, լուծել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, դուրս գալ ԱՊՀ կազմից և այլն։ Որևէ կերպ այս հայտարարությունը կապ ունի՞ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հայտարարության հետ, թե՞ նրանք գործում են առանձին-առանձին։
Արմեն Բադալյան-Նրանք առանձին չեն գործում, սա մեծ գործընթացի առանձին դետալ է, քանի որ Արևմուտքը Հայաստանում խաղադրույքն իրականացնում է ոչ միայն իշխանության միջոցով, այլև արևմտյան դրամաշնորհներ ստացող հասարակական կառույցների ու դրանց ներկայացուցիչների միջոցով, և իր համար ցանկալի դիրքորոշումները հնչեցնում է նաև նման գործիչների միջոցով։ Ընդհանրապես արևմտյան քաղաքական կենտրոնները Հայաստանում տարբեր գործիքներով են աշխատում, իշխանությունն առանձին գործիք է, սորոսական կամ արևմտյան դրամաշնորհներով աշխատող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները մեկ այլ գործիք են, ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք հակառուսական կամ արևմտամետ դիրքորոշում ունեն, դրանք առանձին գործիք են, որոնցով Արևմուտքն իր գործունեությունն է իրականացնում այստեղ։ Ես չեմ ասում դա լավ է կամ վատ, ես ասում եմ՝ փաստ է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}