Առերևույթ խնդիրներ ի հայտ գալու դեպքում դատավորները պարտադիր բուժզննման կենթարկվեն
«Նախագծով սահմանվում է գործող դատավորներին պարտադիր բժշկական զննության ենթարկելու ընթացակարգը»,-ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց առողջապահության նախարար Արմեն Նազարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ նման կարգ գործում է դատավորների թեկնածուների համար:
Փոխնախարարը հայտնեց, որ բուժզննությունը պարտադիր է լինելու այն դեպքում, երբ գործող դատավորի մոտ առերևույթ հիվանդության ախտանշաններ են նկատվել, իսկ զննումն անվճար կատարվելու է այն բժշկական պոլիկլինիկայում, որտեղ գրանցված է դատավորը:
Արմեն Նազարյանը հայտնեց, որ դատավորների պարբերական զննումները համընդհանուր առողջապահական ապահովագրական համակարգի միջոցով է արվելու:
Հարակից հրապարակումներ`
- Հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ
- Վերահաստատում ենք՝ շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը․ Դատավորների միություն
- Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա