Ինչ են ասում քաղաքապետի թեկնածուների կարգախոսները-2
(շարունակություն)
Նելլի Հարությունյան, հանձինս՝ Նատալյա Արզաքանցյանի - «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի»
Չէ, օկ՝ ոչինչ կարգախոս է՝ չեզոք, թեթև շողոքորթ, տեսքից սիրուն։ Բայց «բազարի» տեղ կա՝ քուր ջան, դու երևանցի՞ ես, ախպեր դու ինչ երևանցի, իսկական երևանցին ես եմ,... հնդիկ եղբայր, մոպետդ քաշի, երևանցիներով գնանք կամքերս հերթական անգամ ասենք... Բայց ով ասաց, թե երևանցու կամքը հանուն Երևանի է։
Տիգրան Խզմալյան- «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք Հայաստանի և Երևանի եվրոռեմոնտ»
Կարգախոս չի, շարադրություն է։ Էս մարդը տառապում է Եվրոպայով՝ ամեն անգամ, ամենուր։ Բայց տեսա՞ք՝ եվրոպա-եվրոպա կուլա, ռեմոնտը ռուսերեն կկատարե։
Հայկ Մարության - «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է»
Շարունակենք. Հասնենք մուգ սևի ու բաց սպիտակի։ Ու որպեսզի ընդդիմական աղ լցնենք քարոզի վրա, եկեք ասենք, որ ուղղակի բաց սպիտակների մի մասը թաց էին, թե չէ՝ ամեն ինչ էլ ճիշտ էր՝ շարունակելու արժանի։
Դավիթ Խաժակյան - «Առաջ նոր շնչով»
Ատամի մածուկի գովազդ։
Սուրեն Պետրոսյան -«Պայքարիր Երևան»
Սուրեն Պերոսյանը հարգելի մարդ է, թեկուզ՝ ընտանիքով Աղավնո գնալու, մեր ուշադրությունը այնտեղ տանելու, Աղավնոն չհանձնելու պայքարի համար... Բայց՝ հանձնեցին։
Մանե Թանդիլյան- «Փոխենք ապագան»
Մանե, ձեր ապագայով մեզ կերաք, էլի։ Ինչը փոխենք՝ ձեզնով ապագա չկա, ապագա։
Անդրանիկ Թևանյան - «Միացի՛ր, որ փոխենք»
Այստեղ շատ բան չես կարող ասել. Շեշտը միանալն է։ Ի դեպ, կարող եք օնլայն միանալ՝ լրացնելով հայտը։
Ես էլ ինչ՝ թիթեռ եմ նկարում, էլի, ավագանու ընտրությունների պատճառով։ Մարդ չի էլ կարող ինքն իրենով բոյկոտել ավագանու ընտրությունները՝ բոյկոտ, կամ անտարբեր քաղաքացի, նույն կարգավիճակում են հայտնվում, ձայն չունեն։
Ա. Ո.