«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը չեն վավերացրել միայն Հայաստանը և Ադրբեջանը.Փոխնախարար
«Արձանագրությունը ստորագրվել է 2002 թ. մայիսի 3-ին, ՀՀ-ի կոմից 2006 թվականի մայիսի 19-ին մտել է ուժի մեջ: Այս պահին արձանագրությունը ստորագրել են ԵԽ անդամ բոլոր 46 պետությունները, սակայն ուժի մեջ է մտել 44-ի համար: Հայստանը դեռ չի վավերացրել արձանագրությունը, երկրորդ երկիրը, որը չի վավերցրել արձանագրությունը, Ադրբեջանն է»,-ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում տեղեկացրեց արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Նա ներկայացրեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ արձանագրության վավերացումը հնարավորություն է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար:
«Ասածս ուղերձ է միջազգային հանրությանը, որ մենք ունենք փաստացի մի վիճակ, երբ Ադրբեջանը, որն իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիների նկատմամբ, որևէ ձևով սա ուշադրության պետք է արժնացվի միջազգային հանրության կողմից: Ադրբեջանական զինված հրոսակախմբերը եթե մահապատժի են իրականացնում քաղաքացու նկատմամբ, Հայաստանի օկուպացված տարածքում կլինի, թե Արցախում, կապ չունի»,-ասաց Արծվիկ Մինասյանը և հարցրեց, թե արձանագրության վավերացումն արդյո՞ք ևս մեկ հնարավորություն չէ այդ հարցը բարձրաձայնելու համար՝ միջազգային հանրաությանը հնարավորություն տալով դատապարտել Ադրբեջանի այդ վարքագիծը:
Պատգամավորն ասաց, որ արձանագրությունը հնարավորություն է հետագայում միջազգային ատյաններում պատասխանատվության կանչել Ադրբեջանին:
Կարեն Կարապետյանն, ընդունելով, որ պատգամավորը շատ կարևոր առաջարկ է անում, կարծիք հայտնեց, որ ԱԺ քննարկումների ժամանակ այդ արձանագրումները, հայտարարությունները պետք են և կբարձրաձայնեն:
«Բացի այդ մենք կդիտարկենք հնարավորությունը մեմորանդումի տեսքով այն ամրագրելու և, ԵԽ-ում գործընթաց սկսվելու դեպքում, նման փաստաթղթի փաթեթի ներկայացման հնարավորթյունը»,-արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առերևույթ խնդիրներ ի հայտ գալու դեպքում դատավորները պարտադիր բուժզննման կենթարկվեն
- Ռիսկ կա, որ նախագծով բնակարաններն ավելի նվազ հասանելի կդառնան ինչ-որ թվով քաղաքացիների համար. Արթուր Խաչատրյան
- Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ
- ԵՄ-ն ու ԵԽ-ն կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին միանալ մահապատիժն արգելող արձանագրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա