Առողջություն 10:54 04/09/2023 Հայաստան

Սննդի առաքման գործում հնդիկների ներգրավվումն էլ ավելի է սրել առկա խնդիրները

Հայաստանում սննդի առաքման գործում բազմաթիվ այլազգիների՝ հատկապես հնդիկների ներգրավումն էլ ավելի է սրել մինչ այս եղած խնդիրները։

«Ես պատվիրում եմ առողջ սնունդ, պետք է սնվեմ դեղերն ընդունելուց 30-40 րոպե առաջ։ Եթե մինչև վերջերս առաքումն ուշանում էր խոստացածից 30-40 րոպե, հիմա արդեն 1-2 ժամ։ Այլազգիները հիմնականում ծանոթ չեն տեղանքին, ուշ են կողմնորոշվում, գտնում հասցեները։ Բացի այդ, սննդի տարաները երբեմն լինում են ոչ հերմետիկ փակված, ու տեսնում ես, որ այդ սնունդը քեզ փոխանցում է, մեղմ ասած, հիգիենային կանոններին չհետևած մեկը։ Չեմ կերել այդ սնունդը, թափել եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է քաղաքացին։

Նրան հետաքրքրում է՝ մինչ սննդի առաքման հետ գործ ունենալը մարդիկ արդյոք անցնո՞ւմ են բուժզննում, ունե՞ն սանիտարական գրքույկ, առո՞ղջ են, արդյոք նրանց կարելի՞ է օրվա ընթացքում շփվել մեծաթիվ մարդկանց հետ։

«Առաքողը  հասնում է իմ բնակարանի, իմ աշխատասենյակ մուտքի մոտ, հետո՝ մեկ ուրիշի։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե նա ունենա որևէ վարակիչ հիվանդություն»,-հնարավոր վտանգների մասին ահազանգում է քաղաքացին։

Մեկ ուրիշ քաղաքացի կասկած հայտնեց, որ առաքման ժամանակ նույնիսկ իր սննդից համտես են արել։ Նա էլ վճարել է առաքված սննդի համար, բայց թափել է։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, սննդի օնլայն պատվիրման ու առաքման գործընթացը վերահսկելու որևէ  լիազորություն,  գործիք չունեն, օրենսդրական բաց կա։  Տեսչական մարմնում հիմա փորձում են օրենսդրական փոփոխությունների նախագիծ պատրաստել՝ առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով։

Նկատենք, որ ՍԱՏՄ-ն քաղաքականություն մշակող մարմին չէ։ Միաժամանակ տեսչական մարմնի այս քայլը բավականին ուշացած է՝ հաշվի առնելով, որ սնունդի պատվերների քանակը վերջին տարիներին օր օրի ավելանում է, իսկ առաքող ընկերությունների ու նրանց աշխատակիցների նկատմամբ պետական որևէ մարմին վերահսկողություն չի իրականացնում։
Սննդագիտության դոկտոր (Իտալիա), ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այս առումով մատնանշում է միջազգային պրակտիկան, երբ առաքումը նույնպես հանդիսանում է սննդի մատակարարման շղթայի կարևորագույն փուլ, այն համարվում է բիզնես օպերատոր։

«Առաքման փուլում ներգրավված մարդիկ պետք է ունենան սանիտարական գրքույկներ, այսինքն անցնեն համապատասխան հետազոտություններ։ Մինչդեռ Հայաստանում այս հարցը խիստ վտանգավոր ու խնդրահարույց է, կարևորագույն այս փուլը չի համարվում սննդի մատակարարման շղթայի մաս ու որևէ ստուգում չի իրականացվում։ Մեծ հաշվով  չկա տարբերություն, խոհանոցի աշխատակիցն է վարակված, մատը կտրած, թե սնունդ առաքողը»,-ասաց Դավիթ Պիպոյանը։
Սննդագետի համոզմամբ, ցանկության դեպքում պետությունը կարող է արագ լուծում տալ խնդրին, ինչպես օրինակ, քայլեր ձեռնարկվեցին կտրած ձմերուկի վաճառքն  արգելող փոփոխությունների դեպքում։

«Այդ հարցը կարգավորում են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում  իրականացվող փոփոխություններով, նույնն էլ առաքման փուլի մասով կարող են անել։ Այսինքն եթե մտքներին տեղ լինի, ամեն հարցի արագ կանոնակարգումն էլ, լուծումն էլ կգտնվի»,-նշեց Panorama.am-ի զրուցակիցը։

Պիպոյանն այս առումով խնդրահարույց է որակում նաև առաքվող սննդի անվտանգությունն ու դրա նկատմամբ իրականցվող վերահսկողությունը։

«Քանի որ պատվիրվող սննդի ծավալները գնալով մեծանում են, բազմաթիվ օբյեկտներ սովորել են օրենքը շրջանցելու ձևը։ Օրինակ, հրուշակագործական արտադրանք ստեղծելու համար համապատասխանության գնահատման ընթացակարգ, լաբորատոր փորձաքննության պետք է անցներ, հիմա  պատրաստի արտադրանքը դնում են սրճարանի կամ այլ օբյեկտի սառնարան ու այստեղից առաքում են անում։ Ստացվում է, անհայտ պայմաններում պատրաստված այդ սնունդն օգտագործում են բազմաթիվ մարդիկ։ Պետությանն ընդհանրապես չի հետաքրքրում սննդի անվտանգությունը, սպառողի շահը։ Նույն անվերահսկելի վիճակն է սուպերմարկետներում, որտեղ աղցաններ ու այլ ուտելիքներ են վաճառում։ Նա իրավունք չունի գդալով, առանց չափածրարման, առանց մակնշման  աղցան լցնի տարայի մեջ ու վաճառի, քանի որ սուպերմարկետը հանրային սննդի կետ չի։ Այդ սնունդը պետք է լինի մակնշված ու ԵԱՏՄ օրենսդրության համապատասխան»,-մանրամասնեց Պիպոյանը։

Փորձագետները նշում են, որ այստեղ անելիք ունի նաև առողջապահության նախարարությունը, քանի որ, ինչպես նշվեց վերևում, առաքում իրականացնող տնետուն է մտնում։

«Այստեղ չպետք է քննարկել միայն սննդի խաչաձև աղտոտումը։ Նա պետք է առողջ լինի, որ մարդկանց չվարակի։ Հայտնի է նաև, որ այսօր սնունդ տունը պատվիրում են նաև ինֆեկցիոն հիվանդություններով մարդիկ, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ։ Հասկանալի է, չէ՞, որ սա առողջապահական կարևոր խնդիր է»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}