Սոթքում վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված զինծառայող Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն
Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցներից վիրավորված Նարեկ Պողոսյանի վիճակը, ով ենթարկվել է բարդ վիրահատության, դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն։ Panorama.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորորսյանից։
Նույն օրը վիրավորված մյուս զինծառայողի վիճակը, նրա խոսքով, միջին ծանրության է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։
«Երկու վիրավորներն էլ գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Ա. Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակել էին նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 1 վիրավոր:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն նախապես հայտնել էր 4 զոհի մասին՝ նրանց թվում նշելով նաև Նարեկ Պողոսյանի անունը։ Սակայն հետո հաղորագրություն տարածեցին, որ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ԶՈւ-ն 8 զոհ են ունեցել` 3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական
- ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ներում կեղծ լուրեր են տարածում, իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր
- Շրջանառվող տեղեկությունները, թե իբր Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը.ՀՀ ՊՆ
- Զոհված համարվածներից մեկի՝ Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է.ՀՀ ՊՆ
- ՊՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
- Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
- Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր
- Կրակի հետևանքով զոհվել են Մասիսի բնակիչներ
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
- Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
- Թշնամին Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ
- Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ականանետ. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան