«Բադրջանագիտության» մեջ զարգացած այդ անձը հիմա էլ պայծառատեսությամբ է տառապում. Ալավերդյանը՝ Փաշինյանի մասին
«Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստում են հերթական հասցեական հարվածը՝ այս անգամ ոչ թե Արցախին այլ Հայստանի Հանրապետության տարածքներին և պետականությանը»,-ասուլիսում հայտարարեց ՀՀ նախիկ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նա հարց հնչեցրեց, թե վերջին երեք տարիներին ինչ են արել ՀՀ իշխանությունները, որպեսզի Հայաստանի պաշտպանվածությունը լինի ավելի բարձր, քան 2020 թ. սեպտեմբերին:
Ալավերդյանը հայտնեց, որ նույնիսկ միջազգային փորձագետներն են ասում, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանական ագրեսիայի, իսկ Հայաստանը չի ձեռնարկում որևէ քայլ:
«Հայաստանն էլ ասում է՝ տեսնում եք չէ՞, թե ինչպես է Ադրբեջանը խանգարում մեր ճիգերին, որպեսզի ունենանք խաղաղության մասին պայմանագիր: Այս անհամարժեք արձագանքը նշել են շատ միջազգային փորձագետներ»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, թե նման կեցվածքը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում է, որն իրականացնում է ոչ լեգիտիմ իշխանությունը:
Նա անգրադիտություն համարեց ներակայիս իշխանություններին լեգիտիմ համարելը:
Նշելով, որ վերջին ընտրությունների արդյունքները թեկուզ լրջորեն չեն բողոքարկվել՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դրանից հետո գալիս է ձեր իշխանության այն գործողությունների գնահատականը, որը միայն ու միայն խոսում է այն մասին, թե դուք պահպանե՞լ, պաշտպանե՞լ եք այդ լեգիտիմության պաշարը, որը ստացել եք ընտրությունների ժամանակ, թե դա ուղղակի կորցնում եք օրեցօր՝ հակադրվելով ձեր իսկ նախընտրական ծրագրի մեջ նշված ձեր իսկ կողմից լուծելիք խնդիրների առումով»:
«Միասնական Արցախ-Հայաստան անվտանգության ապահովումն է միայն երաշխավորում այսօր Երևանի կենտրոնում ապրող անձնավորության անվտանգությունը»,-ասաց ՀՀ նախկին օմբուդսմենը և, անբարոյական ու խարդախ անվանելով ժողովրդի մեջ այն մտքի ներարկումը, թե 120 հազարի համար, հո՞ չեն վտանգելու Հայաստանը, հավելեց. «Ի հեճուկս այս իշխանությունների, պետք է միավորվել ոչ միան քաղաքական առումով, այլև պատրաստ լինել հետ մղել թուրք-ադրբեջանական հերթական ցեղասպանական ագրեսիայի փորձը»:
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ՌԴ-ն ուզում է գնալ տարածաշրջանից:
«Չգիտեի, որ «բադրջանագիտության» մեջ զարգացած այդ անձը հիմա էլ պայծառատեսությամբ է տառապում, ուրիշ պետության փոխարեն հայտարարություններ է անում: Հայտարարեք, թե ինչ է ուզում ու անում օրվա ձեր իշխանությունը իր երկրի համար»,-ասաց բանախոսը և շեշտեց, որ Փաշինյանը հակադրվում է բոլոր այն պետություններին, որոնք ասում են, որ Արցախի հարցում ամն ինչ կորսված չէ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է արցախցի երիտասարդների առևանգումից ժամեր անց Կարապի լճում համերգ տվող Վ. Հայրապետյանին
- Ինքն իրեն զավխոզի տեղ է դրել.Լարիսա Ալավերդյանը՝ Ավինյանի մասին
- Վե՛րջ տվեք ցեղասպանական շրջափակմանը․ Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա