Ադրբեջանի նշանառության տակ են «Սյունիք» օդանավակայանը, ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Գեղանուշի պոչամբարը. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։
Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների և անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ։
Վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներ թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի, թե՛ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ։
Օդանավակայանին (ժամանման սրահ, կարգավարի սենյակ և այլն) ու ինքնաթիռին կրակոցներով հասցված վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդ որում, կրակոցներն օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ ադրբեջանական անօրինական զինված դիրքերից են։
Այդ վայրերից ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը (299-301-րդ կմ, Գործարանային փողոց), ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։
Քանիցս փաստերով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը:
Հետևաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների` օր առաջ հեռացումը, այդ թվում՝ անվտանգության գոտի ստեղծելու միջոցով։
Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է։
Իշխանության ու պաշտոնի համար մղձավանջային վախերի պատճառով ավելի վտանգվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այսքան օրհասական վիճակում լինելով` էլի նույն սկզբունքով շարունակում են հերքումները»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին՝ նացիստական ռեժիմի իշխանության ներքո. Արման Թաթոյան
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք արցախահայության համար. Արման Թաթոյան
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամ
- Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու. Թաթոյան
- «Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան