Արցախի նախագահի պաշտոնում իմ թեկնածության թեմա ընդհանրապես չեմ քննարկել որևէ մեկի հետ. Բեգլարյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգարյանը գրում է.
«Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին:
Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ:
Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի:
Ով էլ ընտրվի Հանրապետության նախագահ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջև ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով:
Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների
- Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների. Արայիկ Հարությունյան
- «Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
- Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
- Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի նշանակմամբ Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա
- Արտակ Բեգլարյան. Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից
- Ինչպես են արձագանքում Արայիկ Հարությունյանի հրաժարականի խոստումին ֆեյսբուքում
- Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է Գուրգեն Ներսիսյանին, վաղը կներկայացնի իր հրաժարականի դիմումը