Սեպտեմբերի 6-ին Արցախում հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում է․
«Ս.թ. սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին:
Հայտնում ենք նաև, որ ս.թ. սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը որոնք տեղակայված են դպրոցներում։
Սեպտեմբերի 6-ից 8-ը ներառյալ, կտրոնների տրամադրումը կշարունակվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում (Ազատամարտիկների փ. 54) և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում (Ազատամարտիկների փ. 39)։
Խնդրում ենք ներկայանալ աշխատանքային ժամերին՝ հաշվի առնելով տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան