Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստանի վարչապետը վերջին օրերին շատ բաներ է ասել։ Ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ կարող ենք ասել, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ և ամեն առիթով», -շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նա իր խոսքում նա ասել է. «Պետք է ստանձնել սեփական պատասխանատվությունը և մեղքը ուրիշի վրա չգցել: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմության»։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը համաձայն չէ Արցախում խաղաղապահ առաքելության ձախողման և ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռանալու մասին Փաշինյանի հայտարարության հետ
- Փաշինյան. Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ չլինելու երկու պատճառ կարող է լինել