Էրդողանն ու Պուտինը կարող են կրկին հանդիպել Թուրքիայի ղեկավարի՝ ՄԱԿ-ում շփումներ ունենալուց հետո
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են նոր հանդիպում ունենալ ՄԱԿ-ում Թուրքիայի ղեկավարի շփումներից հետո, որտեղ սեպտեմբերի 19-25-ը տեղի կունենա կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։
Էրդողանը դրական է արձագանքել սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններում աֆրիկյան աղքատ երկրներին 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ Պուտինի առաջարկին։
«Պուտինի հայտարարություններից մենք եզրակացրինք, որ հացահատիկային միջանցքի շուրջ բանակցությունները կշարունակվեն որոշ ժամանակով: Երկու ղեկավարներն էլ կարող են կրկին հանդիպել ՄԱԿ-ում Էրդողանի շփումներից հետո»,-գրում է Թուրքիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
«Էրդողանը շատ հստակ էր հացահատիկային միջանցքի մասին: Նա նշել է, որ հույս ունի ՄԱԿ-ի հետ համատեղ պատրաստած հացահատիկի գործարքը վերսկսելու առաջարկների փաթեթի հաջողությամբ: Դա ժամանակ կպահանջի»,-գրում է հոդվածագիր Hürriyet-ը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է տեղի դիվանագիտական աղբյուրը, Թուրքիան առաջիկա օրերին ՄԱԿ-ին կտեղեկացնի երկու երկրների նախագահների՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման շուրջ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան.Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար պետք է մեղմացնի իր դիրքորոշումը
- Խիստ նախնական տպավորությամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպումն այնքան էլ արդյունավետ չի անցել․ Պետրոսյան
- Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է մեկուկես ժամ
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
- Ղազինյան. Պուտին - Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ
- Էրդողանի և Պուտինի միջև բանակցությունները կանցնեն Սեպտեմբերի 4-ին Սոչիում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան