Թուրքիան ավելի շատ գազ ներմուծում է Ադրբեջանից, քան Ռուսաստանից
Ռուսաստանի Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կոնդրատիևը հայտարարել է, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ռուսական գազի արտահանումը Թուրքիա զգալիորեն նվազել է, ինչը նա կապում է ադրբեջանական գազի նկատմամաբ Թուրքիայի ցուցաբերած հետաքրքրությամբ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեղուկ և բնական գազի առևտուրն աճել է 16%-ով։
Թուրքական մամուլը նշում է, որ ռուսական գազի նկատմամբ Թուրքիայի կախվածությունն ու պահանջարկը նվազել է 2023-ին։ Ռուսաստանը 8 ամսում 39%-ով նվազեցրել է Թուրքիա գազամատակարարումը և հաստատել, որ բնական գազի արտահանումը Թուրքիա կազմում է 10 մլրդ խորանարդ մետր։ Արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 11մլրդ խմ-ով։
2019-ից ի վեր այս ցուցանիշները համարվում են ամենացածրը և հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մատակարարումների ընդհանուր ծավալը հավանաբար կնվազի մինչև 15 մլրդ խմ։ Այդ նվազումը կապված է Թուրքիայի՝ Իրանից և Ադրբեջանից բնական գազի ներմուծմամբ։