Հասմիկ Պողոսյանը, ընտանիքի անդամներն ու օֆշորային ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են Ապօրինի գույքի բռնագանձման վարչություն․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին նախարարին, ամուսնուն, երկու որդուն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուսումնասիրվում է նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության գույքը:Նախարարի ընտանիքին հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Այդ շրջանակներում իրականացվել է նաև «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահության անդամ, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի մոր՝ Ադելա Ստեփանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն: Վերջինս ևս հրավիրվել է դատախազություն:
Թե ուսումնասիրությունն ինչ ծավալներ է ընդգրկել կամ որ գույքերն են ենթակա բռնագանձման՝ հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը՝ պատճառաբանելով, որ հայտնած դիրքորոշումների, ներկայացրած ապացույցների հիման վրա ցանկը կարող է փոփոխվել:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները