Ուկրաինայում խաղաղության հեռանկարներ հորիզոնում չկան.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ չկան։
«Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է: Մենք առաջին իսկ օրվանից միշտ հանդես ենք եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար, փորձել ենք հասնել, որպեսզի երկու կողմերն էլ հանդիպեն: Ցավոք, պատերազմը, որը շարունակվում է արդեն 1,5 տարի, դեռ շարունակվում է: Հորիզոնում խաղաղության հեռանկարներ չկան»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ինքնաթիռում Սոչիից վերադառնալու ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով, «պատերազմում հաղթողներ չկան, աշխարհում էլ չկան պարտվողներ»։
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն: Մենք կշարունակենք նաև միջնորդի դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են գերիների փոխանակումը և Զապորոժյեի ատոմակայանը: Հուսով ենք, որ այս պատերազմը, որը վնասակար է մեր երկու հարևանների և մեր տարածաշրջանի համար, ավելի շուտ կավարտվի արդար և կայուն խաղաղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,-ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ բավարար ապացույցներ չկան, որ Ուկրաինայում ցեղասպանություն է տեղի ունենում․ ՄԱԿ
- Էրդողան.Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար պետք է մեղմացնի իր դիրքորոշումը
- Լեհաստանը սկսել է Ուկրաինային հանձնել զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց
- Թուրքիան մտադիր է իր միջնորդությունն առաջարկել Ուկրաինայի հարցում
- ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ-ի ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներն օգտագործելու պլանների մասին
- Համաշխարհային բանկը 232 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային