Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության` կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմպիչմենտը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտասահմանյան երկրներ։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը ցանկանում է, որ նախագահին իմփիչմենթի ենթարկեն՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն ուղղված ջանքերի համար, ինչը, ըստ նրա, իրականում չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահի իմպիչմենտը նպատակ ունի սահմանափակել նրա գործունեությունը
- Բորելը կայցելի Վրաստան՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցը քննարկելու համար
- Վրաստանի վարչապետը նախագահին մեղադրում է եվրաինտեգրման ճանապարհին անգործության մեջ
- Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է իմփիչմենթի ենթարկել նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան