
«Փաստ». Ում նախաձեռնությունն է եղել Հանրապետության հրապարակում ծածանել Արցախի դրոշը
«Փաստ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, շատերի ուշադրությունը գրավեց Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա «սավառնող» Արցախի դրոշը: Սոցցանցերում այդ տեսանյութի տարածմանը զուգահեռ՝ տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող էր կազմակերպած լինել այդ ակցիան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը չհերքեց մեր տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավել յալ տեղեկություններ հայտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին