Ու սա հենց այն կեղտն է, որի մեջ Նիկոլի իշխանությունը ուզում և պահում է մեր ժողովրդին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին տեսանյութերով։ Ալիևի քարոզչամեքենան պնդում է, իբր Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Ռուսական տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին…
Իսկ հայկական տեղեկատվական դաշտն ու հանրությունը այս ամենը չի նկատում։ Ամբողջ օրը Ավինյանի՝ փողով բերված ցուցարարների թեման քննարկվեց։ Ու սա հենց այն կեղտն է, որի մեջ Նիկոլի իշխանությունը ուզում և պահում է մեր ժողովրդին։ Որ հանկարծ չտեսնենք ու չիմանանք մոտալուտ վտանգն ու դրա մասշտաբները»։