Ահազանգ Արցախից. Ադրբեջանը ոչ միայն Արցախը մատնել է սովի՝ այլ նաև համաճարակի վտանգի առջև է կանգնեցրել 120000 մարդու
Արցախի անվտանգության և զարգացման ճակատի անդամ Արշակ Աբրահամյանը գրում է.
«Հրատապ կերպով դեպի Արցախ պետք է ուղարկվի լայն սպառման համար նախատեսված հիգիենայի պարագաներով բեռ(թեկուզ գոնե 1 ուղղաթիռ), այլապես հետևանքները շատ խնդրահարույց են լինելու։
Խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին և կարող ուժերին անհապաղ իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմը օգտագործեն և հնարավորինս արագ կազմակերպեն այդ ամենը։
Իմ կարծիքով համաճարակի վտանգը ավելի մտահոգիչ է քան թե ալյուրը։Եթե առանց հացի հնարավոր է դիմանալ՝ապա մանավանդ դասապրոցեսների մեկնարկի հետ պայմանավորված սանիտարահիգիենիկ իրավիճակի վերահսկողությունը և անձնական հիգիենայի պարագաների բացակայության հետևանքով հնարավոր դարձող մաշկային հիվանդությունների և ոջիլի տարածման վտանգը պետք է րոպե առաջ կանխվի։
Ադրբեջանը ոչ միայն Արցախը մատնել է սովի՝ այլ նաև համաճարակի վտանգի առջև է կանգնեցրել 120000 մարդու։
Բոլոր միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունները իրենց հայացքը պետք է ուղղեն դեպի Արցախ և ռեալ քայլեր ձեռնարկեն ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհ դարձած արցախահայությանը վերահաս վտանգներից փրկելու և ադրբեջանին սանձելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն
- «Կգնեմ մակարոնեղեն... փոխանակման ենթակա ապրանք չունեմ...». Ինչ են փնտրում արցախցիները սոցցանցերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան