«Իմ վրա ոչ մեկ ջուր չի լցրել, քաղաքացին իրեն լկտի էր պահում». Ալեն Սիմոնյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքի վերևի հարկերից ջուր շփեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:
Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացին ոչ թե դրանով դիրքորոշում է արտահայտում, այլ իրեն լկտի է պահում:
«Այսինքն քաղաքացու վրա կարելի է թքել, իսկ քաղաքացին ձեզ վրա ջուր լցնել չի կարո՞ղ»,-հարցրեց լրագրողը։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ վրա ոչ ոք ջուր չի լցրել: Ես կարող եմ անել այն, ինչ-որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս ու եթե սխալ անեմ, դրա համար ներողություն խնդրեմ»:
Տեսանյութը՝ 168.аm-ի։