Ոսկանյան. Մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա։
Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի կարգավիճակի վերականգնումը։
Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում, որի նպատակը պիտի լինի Հայաստան հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս վնասված նավի վերանորոգումը և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ անձնակազմի ձևավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում տեղի ունեցող զարգացումներն սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին. Վարդան Ոսկանյան
- Այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները․ Վարդան Ոսկանյան
- Ամոթին վերջ և արդար վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ. Վարդան Ոսկանյան
- Եթե թշնամին չպատժվի, ապա վաղ թե ուշ կրակելու է նաև Երևանի շենքերի վրա. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին