Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ բռիությանը. Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին
«Այս հանրային հռետորաբանությունը շատ մոտ է բռիության նման մի բանի, ինչը պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ով ասել էր, որ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։
Զախարովան նաև նշել է. «Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երևանի հետ բոլոր ուղղություններով՝ պետականից մինչև հասարակական։ Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ առանձնացված են՝ ով ինչ է հայտարարում և ով ինչպես է դա ասում։ Բայց և այնպես, ես վստահ եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներում քիչ չենք տեսնում և լսում»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
- Կրեմլը համաձայն չէ Արցախում խաղաղապահ առաքելության ձախողման և ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռանալու մասին Փաշինյանի հայտարարության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան