Էլբակյան. Հայաստանի ջրից օգտվելու են թուրքերը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
« Արցախի՝ ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանով հոսում է Հակարի գետը։ Ադրբեջանը մտադիր է ջրամբարի միջոցով հավաքել ջուրը, ապա հոսքագծերով հասցնել մինչև Բաքու։ Ինչպես իրենք են ասում՝ «Բաքուն կապահովվի բարձրորակ խմելու ջրով»։
Ադրբեջանի ամբողջ դաշտային հատվածը (պատմական Առան և Շիրվան) խմելու ջրի լուրջ խնդիր ունի, որ տարեցտարի ավելի է խորանում՝ սասանելով Ալիևների դիրքերը։ Այդ պատճառով իր մեծ եղբայր Թուրքիայի միջոցով Ալիևները Հայաստանում իշխանության բերեցին իրենց մարդկանց, որոնք հեշտ ու հանգիստ, «բանավոր փոխըմբռնումներով» ու «հայելային հետքաշումներով» հայրենիքի ջրերը հանձնում են թուրքերին, որ խորացող ջրային ճգնաժամի պայմաններում մեր ջրերն օրումեջ կտրեն, իսկ թուրքերը՝ վայելեն։
Նման էլիտայի գոյությունն անարդար է և ոչ լեգիտիմ»։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի
- Կա հիմնավոր կասկած, որ ջրային ռեսուրսներն ուղղակի ճիշտ չեն կառավարվել. Արթուր Խաչատրյան
- Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան