Բաբայան. «Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց»
Փատաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վանաձորցիների ու Վանաձորի աԱվագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։
Հիշեցնեմ, 2021–ի դեկտեմբերից իշխանության կողմից ստանալով հանձնարարություն՝ լուսավորականները իրավական անթույլատրելի աճպարարությունների դիմելու միջոցով, վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ, աննախադեպ անօրինականությունների միջոցով արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։
Դրանով լուսավորականները պայմաններ էին ստեղծել, որպեսզի իշխանությունը քաղաքական բանտարկության ենթարկի Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։
Վերջապես վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին։ Վճռաբեկ դատարանը մերժել է Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։
Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես Մամիկոն Ասլանյան դաշինքի ներկայացուցիչնեչը, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։
Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավել է դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը և նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
- Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված
- Ինձ մոտ, բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է․ Մամիկոն Ասլանյան
- Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան
- Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյանի կալանքը ենթադրությունների վրա է հիմնված
- Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է
- Մամիկոն Ասլանյան. Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին