Արցախում այսօրվանից սկսվում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը
Սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը՝ ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական անձանցից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
Եգիպտացորենի ընդունման և մթերման համար սահմանված են հետևյալ պայմանները՝
եգիպտացորենի մեկ կիլոգրամի արժեքը ՝ 250 դրամ է
առավելագույն խոնավությունը՝ 14 տոկոս
Նշվում է նաև, որ հանձնված եգիպտացորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորություննորի հաշվանցում չի կատարվի։